23:45  ,  22 հոկտեմբերի, 2019

Գվարդիոլայի նոր՝ 750 հազար եվրո արժողությամբ ժամացույցը (ֆոտո)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Ատալանտայի» հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսին ներկայացել է 750 հազար եվրո արժողությամբ ժամացույցով:

AS-ի հաղորդմամբ՝ Գվարդիոլան ձեռք է բերել Richard Mille ապրանքանիշի RM27-01 Rafa Nadal մոդելի ժամացույցը:

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթի» - «Ատալանտա» խաղում անգլիական ակումբը պարտվում է նվազագույն՝ 0:1 հաշվով:

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում