23:27  ,  22 հոկտեմբերի, 2019

ՊՍԺ-ն կարող է յուրահատուկ ռեկորդի հեղինակ դառնալ Չեմպիոնների լիգայում

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն արտագնա խաղում ուժերն է չափում «Բրյուգեի» հետ:

Եթե ՊՍԺ-ն հաղթանակի հասնի «Բրյուգեի» նկատմամբ, իսկ միաժամանակ ընթացող «Ռեալ Մադրիդ» - «Գալաթասարայ» խաղում գրանցվի ոչ ոքի, ՊՍԺ-ն կդառնա Չեմպիոնների լիգայի պատմության առաջին ակումբը, որը փլեյ-օֆֆի ուղեգիր կնվաճի երրորդ տուրից հետո:

Այժմ ՊՍԺ-ն հաղթում է «Բրյուգեին» 1:0 հաշվով, իսկ «Գալաթասարայ» - «Ռեալ Մադրիդ» խաղում 1:0 հաշվով հաղթում է Արքայական ակումբը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում