20:47  ,  22 հոկտեմբերի, 2019

«Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Սամուել Ումտիտին հնարավոր է՝ մարզական կարիերան շարունակի Մյունխենի «Բավարիայում»:

Tuttosport-ի հաղորդմամբ՝ «Բավարիան» Ումտիտիի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու փորձ կկատարի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

25-ամյա պաշտպանի պայմանագիրն Իսպանիայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում Ումտիտին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 1 հանդիպման: Ֆուտբոլիստն այժմ ապաքինվում է վնասվածքից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում