19:43  ,  22 հոկտեմբերի, 2019

Իբրահիմովիչ. Բոլոր ակումբներից զանգեր եմ ստանում

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» հարրձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Բոլոր ակումբներից զանգեր եմ ստանում: Ձեզ նույնպես պե՞տք է իմ հեռախոսահամարը: Խնդրեմ, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասել է Իբրահիմովիչը լրագրողներից մեկին, որը հարցրել էր շվեդ հարձակվողին՝ արդյոք «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին զանգահարել է իրեն:

Ավելի վաղ Կառլո Անչելոտին հայտարարել էր, որ Իբրահիմովիչը մեծ օգուտ կտա «Նապոլիին»:

38-ամյա Իբրահիմովիչի պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականի դեկտեմբեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English