19:14  ,  22 հոկտեմբերի, 2019

«Լիվերպուլի» հիմնական դարպասապահը նշել է՝ ինչով կցանկանար նման լինել Տեր Շտեգենին

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերը խոսել է կատալոնական «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի և «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի դարպասապահ Էդերսոնի մասին:

«Տեր Շտեգենն ու Էդերսոնն, անկասկած, աշխարհի լավագույն դարպասապահների թվում են: Նրանք օգնել են իրենց ակումբներին մեծ հաջողությունների հասնել:

Կցանկանայի Էդերսոնի պես հեռահար փոխանցումներ կատարել, իսկ Տեր Շտեգենի ոտքերով խաղն ինձ պարզապես հիացնում է: Աշխարհում շատ քիչ դարպասապահներ կան, որ կարողանում են ոտքերով սեյվեր կատարել: Իհարկե, կցանկանայի այդ հատկությամբ նման լինել Տեր Շտեգենին»,- Ալիսոնի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ալիսոն Բեքերը ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2019 թվականի լավագույն դարպասապահ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում