17:50  +04,  22 հոկտեմբերի, 2019

Դրոգբան՝ «Ոսկե գնդակի» ֆավորիտի մասին

Լոնդոնի «Չելսիի» և Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան իր կարծիքն է հայտնել France football-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստին տրվող «Ոսկե գնդակ» մրցանակի ֆավորիտի մասին:

«Ինձ համար «Ոսկե գնդակի» ֆավորիտներ են Սադիո Մանեն և Մոհամեդ Սալահը: Կարծում եմ՝ ընտրությունը պետք է կատարել նրանց մեջ»,- Դրոգբայի խոսքը փոխանցում է L'Equipe-ն:

Ավելի վաղ France football-ը հրապարակել էր «Ոսկե գնդակին» հավակնող 30 ֆուտբոլիստների անունները:

Հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 2-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ