16:53  ,  22 հոկտեմբերի, 2019

Արսեն Վենգեր․ Ժամանակին մերժել եմ «Ռեալին», «Յուվենտուսին», Անգլիայի եւ Ֆրանսիայի հավաքականներին

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Արսեն Վենգերը պատմել է, որ ժամանակին մերժել է Մադրիդի «Ռեալին», Թուրինի «Յուվենտուսին», Փարիզի ՊՍԺ-ին, Անգլիայի եւ Ֆրանսիայի հավաքականներին, քանի որ հավատարիմ է եղել «Արսենալին»։

«Ինչո՞ւ այդքան երկար մնացի «Արսենալում»։ Ես որոշում ընդունեցի կառուցել ստադիոն, քանի որ առանց դրա ակումբի զարգացումը հնարավոր չէր լինի։ Շինարարությունը բերեց վարկեր, լավագույն խաղացողների վաճառք։ Դա մարզչական աշխատանք չէ, բայց պակաս հետաքրքիր չէ։

Բանկերը պահանջեցին, որ ես երկարաձգեմ պայմանագիրս ակումբի հետ առնվազն հինգ տարով։ Ես գնացի դրան։ Այդ տարիներին երկու անգամ մերժել եմ «Ռեալին»։ Առաջարկներ եղան «Յուվենտուսից», ՊՍԺ-ից, Անգլիայի եւ Ֆրանսիայի հավաքականներից, բայց դա իմ պատասխանատվության հարցն էր, այդպես էր ճիշտ։

Մարզիչի աշխատանքը նվազագույն հնարավորություններով առավելագույն արդյունքի հասնելն է։ Իհարկե, փողը որոշում է գրեթե ամեն ինչ։ Բոլոր առաջնություններում էլ առաջատար են ամենահարուստները»,- Վենգերի խոսքը մեջբերում է meduza.io-ն։

Վենգերը «Արսենալից» հեռացել է 2018թ․ մայիսի 22 տարի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնելուց հետո։ Վենգերը «Արսենալի» հետ նվաճել է 17 տիտղոս, այդ թվում Անգլիայի չեմպիոնի 3, գավաթակրի 7 տիտղոս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում