16:28  ,  22 հոկտեմբերի, 2019

Ռոնալդու․ Կձգտենք հաղթել բոլոր մրցաշարերում

Կձգտենք հաղթել բոլոր մրցաշարերում, ասել է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի հանդիպումից առաջ։

«Հիմա մենք ավելի լավ ենք վերահսկում գնդակը։ Մենք առաջադիմել ենք։ Ամեն տարի նոր փորձություն է։ Թիմային տիտղոսները ամենաարժեքավորներն են։ Անձնական մրցանակները լինում են միայն թիմային հաջողություններից հետո։

Չեմ կարծում, որ «Յուվենտուսն» առանց ինձ այլ խաղ է ցուցադրում։ Կոլեկտիվում յուրաքանչյուրն ունի իր դերը։ Առաջնային են ակումբի շահերը։ Ցանկանում եմ իմ գոլերով եւ փոխանցումներով օգնել «Յուվենտուսին» նվաճել նոր տիտղոսներ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Յուվենտուս» - «Լոկոմոտիվ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում