15:51  ,  22 հոկտեմբերի, 2019

Մոդրիչը նշել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ֆավորիտներին

2018թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր, Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նշել է այս տարի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ֆավորիտներին։

«Կարծում եմ՝ պայքարը կլինի լարված։ Ես ունեմ չորս ֆավորիտ․ Կրիշտիանու Ռոնալդու, Լիոնել Մեսի, Վիրջիլ վան Դեյք եւ Մոհամեդ Սալահ»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է France Football-ը։

Մոդրիչը չի ընդգրկվել 2019թ․ «Ոսկե գնդակի» 30 թեկնածուների ցուցակում։ 1993 թվականից հետո առաջին անգամ է նախորդ տարվա դափնեկիրը դուրս մնում հաջորդ մրցաշրջանի թեկնածուների ցուցակից։ Նախորդ անգամ նման իրավիճակում եղել էր հոլանդացի Մարկո վան Բաստենը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս