15:23  ,  22 հոկտեմբերի, 2019

Պոչետինո․ Սպիտակ մազեր չունեմ, որովհետեւ ուշադրություն չեմ դարձնում խոսակցություններին

Լոնդոնի «Տոտենհեմի» 47-ամյա գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել էլ լուրերը, թե անգլիական ակումբի ղեկավարությունը մտադիր է պաշտոնանկ անել իրեն։

«Մենք խաղում ենք ոչ այնքան լավ, որքան կարող էինք։ Բնականաբար, պետք է շտկել վիճակը։ Շատ խոսակցություններ եմ լսել իմ ապագայի մասին։ Բայց փաստն այն է, որ դրանք իրականություն չեն։

Ես հասկանում եմ ֆուտբոլային բիզնեսը։ Արդեն 47 տարեկան եմ, բայց չունեմ սպիտակ մազեր, որովհետեւ ուշադրություն չեմ դարձնում խոսակցություններին։ Ես ուշադրություն եմ դարձնում միայն արդյունքներին։ Եթե փոփոխություն չլինի, հետեւանքն ակնհայտ է։ Ֆուտբոլում լինում է մի հետեւանք»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Անգլիայի առաջնության 9 տուրից հետո «Տոտենհեմը» 12 միավորով 7-րդ տեղում է։ Չեմպիոնների լիգայում թիմը 1։1 հաշվով է խաղացել հունական «Օլիմպիակոսի» հետ, 2։7 հաշվով պարտվել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում