14:12  ,  22 հոկտեմբերի, 2019

Արթուր Ալեքսանյանը կացնով է կտրել ծննդյան տորթը

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հոկտեմբերի 21-ին նշել է ծննդյան 28-րդ տարեդարձը: Լեգենդար ըմբիշը ծննդյան տորթը կտրել է կացնով։ Տեսանյութը նա հրապարակել է Ինստագրամում։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Ալեքսանյանն ասել էր, որ «28 տարեկանը կփորձի նշանավորել կրկնակի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելով»:

Այս տարվա աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու շնորհիվ 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն ապահովել է օլիմպիական ուղեգիր, որը անվանական չէ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում