13:50  ,  22 հոկտեմբերի, 2019

NBA. Արվիդաս Սաբոնիսի որդին կնքել է 77 միլիոն դոլարի պայմանագիր

Լեգենդար լիտվացի բասկետբոլիստ Արվիդաս Սաբոնիսի 23-ամյա որդին նոր պայմանագիր է կնքել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Ինդիանա Պեյսերս» ակումբի հետ։ Դոմանտաս Սաբոնիսը չորս տարվա պայմանագրով կստանա 77 միլիոն դոլար։ Բոնուսների հետ այդ գումարը կարող է հասնել 85 միլիոն դոլարի, հաղորդում է ESPN-ը։

Դոմանտաս Սաբոնիսը կարիերան NBA-ում սկսել է 2016-ին «Օկլահոմա Սիթիում»։ «Ինդիանայում» նա հանդես է գալիս 2017-ից։

Անցած մրցաշրջանում Սաբոնիսի միջին արդյունավետությունը կազմել է 14,1 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում