12:52  ,  22 հոկտեմբերի, 2019

Թուրքիայի առաջնությունում դարպասապահը կարմիր քարտ է ստացել 20-րդ վայրկյանին

Թուրքիայի առաջնության 8-րդ տուրի «Կոնյասպոր» - «Ենի Մալաթիասպոր» հանդիպումը սկսվել է զավեշտալի դրվագից։ Արդեն 20-րդ վայրկյանին տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղի համար կարմիր քարտ է ստացել դաշտի տերերի դարպասապահ Սերկան Կիրինտիլին։

Դրանից հետո նշանակված տուգանային հարվածն ավարտվել է գոլով։ Ամբողջ հանդիպումն թվային առավելությամբ անցկացրած «Ենի Մալաթիասպորը» հաղթել է 2։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում