12:25  ,  22 հոկտեմբերի, 2019

Մոդրիչը 26 տարում «Ոսկե գնդակի» առաջին դափնեկիրն է, որը հաջորդ մրցաշրջանում չի ընդգրկվում թեկնածուների թվում

Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի ընդգրկվել 2019թ․ «Ոսկե գնդակի» 30 թեկնածուների ցուցակում։ Մոդրիչը «Ոսկե գնդակի» անցած տարվա դափնեկիրն է։

1993 թվականից հետո առաջին անգամ է նախորդ տարվա դափնեկիրը դուրս մնում հաջորդ մրցաշրջանի թեկնածուների ցուցակից։

1992-ին «Ոսկե գնդակի» արժանացած հոլանդացի Մարկո վան Բաստենը հաջորդ տարի չէր հայտնվել թեկնածուների ցուցակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում