10:15  ,  22 հոկտեմբերի, 2019

Զիդան. Ցանկանում եմ ընդմիշտ մնալ «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Գալաթասարայի» հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում թողնել Արքայական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը:

«Այն, ինչին ես հասել եմ «Ռեալում», արդեն անցյալում է: Մենք ապրում ենք ներկայով, իսկ այժմ երկրպագուները գոհ չեն մեր ցուցադրած խաղից:

Չգիտեմ, թե ինչ է գրում մամուլը, ես ցանկանում եմ ընդմիշտ մնալ «Ռեալում»»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել պորտուգալացի Ժոզե Մոուրինիոյին:

«Գալաթասարայ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում