00:47  ,  22 հոկտեմբերի, 2019

Ֆեդերերն ու Խաչանովը հաղթանակներ են տարել

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Բազելում մեկնարկած մրցաշարի առաջին շրջանում հաղթանակ է տարել գերմանացի Պյոտր Գոյովչիկի նկատմամբ:

54 րոպե տևած պայքարում 38-ամյա Ֆեդերերն առավելության է հասել Գոյովչիկի նկատմամբ 6:2, 6:1 հաշվով:

Վիեննայում մեկնարկած մրցաշարի առաջին շրջանում Ռուսաստանը ներկայացնող հայաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակ է տարել լեհ Հուրբերտ Հուրկաչի նկատմամբ:

1 ժամ 40 րոպե տևած պայքարում Խաչանովը հաղթանակի է հասել 6:4, 7:6 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում