10:56  ,  22 հոկտեմբերի, 2019

VAR-ն ու Ռեշֆորդն ընդհատեցին «Լիվերպուլի» հաղթական շարքը ռեկորդից մեկ խաղ առաջ (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Անգլիայի առաջնության 9-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպմանը, որն ավարտվել էր 1։1 հաշվով։

«Մանչեսթեր Յունայթեդն» ընդհատեց գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի 17 հանդիպումների հաղթական շարքը։ «Լիվերպուլը» մոտ էր Լոնդոնի «Չելսիի» ռեկորդին, որը 2005 թվականին Անգլիայի առաջնության առաջին 9 հանդիպումներում հաղթանակ է տարել։ «Լիվերպուլն» ունեցավ 8 հաղթանակ։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում աչքի ընկավ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որի գոլից հետո VAR-ը չարձանագրեց խախտում, թեեւ Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ խախտումն ակնհայտ էր։ Բացի այդ VAR-ի միջոցով չարձանագրվեց Սադիո Մանեի գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում