Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Անգլիայի առաջնության 9-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպմանը, որն ավարտվել էր 1։1 հաշվով։
«Մանչեսթեր Յունայթեդն» ընդհատեց գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի 17 հանդիպումների հաղթական շարքը։ «Լիվերպուլը» մոտ էր Լոնդոնի «Չելսիի» ռեկորդին, որը 2005 թվականին Անգլիայի առաջնության առաջին 9 հանդիպումներում հաղթանակ է տարել։ «Լիվերպուլն» ունեցավ 8 հաղթանակ։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում աչքի ընկավ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որի գոլից հետո VAR-ը չարձանագրեց խախտում, թեեւ Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ խախտումն ակնհայտ էր։ Բացի այդ VAR-ի միջոցով չարձանագրվեց Սադիո Մանեի գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում