00:17  ,  22 հոկտեմբերի, 2019

Grand Swiss. Հաղթողի կոչումը նվաճեց Լեւոն Արոնյանին պարտված չինացի Հաո Վանը

Մեն կղզում ավարտված FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց չինացի Հաո Վանը, որը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր՝ վերջին տուրում հաղթելով անգլիացի Դեւիդ Հաուելին։ Նա լրացուցիչ ցուցանիշով գերազանցեց նույնքան միավոր վաստակած ամերիկացի Ֆաբիանո Կարուանային։ Հաո Վանը ստացավ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։

Այս մրցաշարի 7-րդ տուրում Չինաստանի երրորդ համարը պարտվել էր Լեւոն Արոնյանին, որը 7․5 միավորով բաժանեց 3-7-րդ տեղերը, լրացուցիչ ցուցանիշով գրավեց չորրորդ տեղը։

Վերջին տուրում Արոնյանը ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, որը դասական շախմատում անպարտելի շարքը հասցրեց 101 պարտիայի՝ սահմանելով ռեկորդ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում