23:29  ,  21 հոկտեմբերի, 2019

Ռամոս. «Ռեալում» բոլորը մինչև մահ Զիդանի կողքին են

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Գալաթասարայի» հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ակումբում չեն ցանկանում Զինեդին Զիդանի պաշտոնանկությունը:

«Թիմի ներսում ամեն ինչ հրաշալի է: Մամուլը տարբեր լուրեր է գրում, սակայն դրանց մեծ մասը չի համապատասխանում իրականությանը:

«Ռեալում» բոլորը մինչև մահ Զիդանի կողքին են: Պետք է միասնական լինենք և դրա շնորհիվ հաղթահարենք այս իրավիճակը»,- Ռամոսի խոսքը փոխանցում է «Ռեալի» մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել պորտուգալացի Ժոզե Մոուրինիոյին:

«Գալաթասարայ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում