21:17  ,  21 հոկտեմբերի, 2019

«Ռեալի» հայտացուցակը՝ «Գալաթասարայի» հետ խաղին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Գալաթասարայի» հետ հանդիպման հայտացուցակը:

Վնասվածքներից ապաքինվող Լուկա Մոդրիչն ու Գարեթ Բեյլը դուրս են մնացել հայտացուցակից: Հանդիպմանը չեն մասնակցի նաև ավելի վաղ վնասվածքներ ստացած Նաչո Ֆերնանդեսը, Լուկաս Վասկեսը և Մարկո Ասենսիոն:

«Գալաթասարայ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում