22:14  ,  21 հոկտեմբերի, 2019

Հանուն Էրիկսենի՝ ՊՍԺ-ն պատրաստ է հրաժարվել 2 խաղացողից

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել անգլիական «Տոտենհեմի» և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին:

AS-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ն Էրիկսենի տեղափոխությունն իրականացնելու համար պատրաստ է հրաժարվել թիմի 2 կիսապաշտպաններից՝ Յուլիան Դրաքսլերից և Լեանդրո Պարեդեսից:

Էրիկսենի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս:

Դանիացի կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում