21:43  ,  21 հոկտեմբերի, 2019

Դրիս Մերտենսը՝ Դորտմունդի «Բորուսիայի» թիրախում

Իտալական «Նապոլիի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Դրիս Մերտենսը կարող է ամռանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»:

«Բորուսիան» առաջիկայում բանակցություններ կսկսի 32-ամյա հարձակվողի հետ, որի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մերտենսը ֆինանսապես գրավիչ առաջարկ է ստացել Չինաստանի առաջնությունը ներկայացնող թիմերից մեկից:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում բելգիացի հարձակվողը «Նապոլիի» կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում