20:39  +04,  21 հոկտեմբերի, 2019

Ռայոլան Իբրահիմովիչի ծառայություններն առաջարկել է «Ինտերին»

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հնարավոր է՝ կարիերան շարունակի Միլանի «Ինտերում»:

38-ամյա հարձակվողի գործակալ Մինո Ռայոլան Իբրահիմովիչի ծառայություններն առաջարկել է «Ինտերի» ղեկավարությանը: 

Իտալական ակումբն այժմ քննարկում է Իբրահիմովիչի հնարավոր տեղափոխությունը:

Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողը 2006-2009 թվականներին հանդես է եկել «Ինտերում»՝ դառնալով Իտալիայի եռակի չեմպիոն:

Իբրահիմովիչն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 29 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ