ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հնարավոր է՝ կարիերան շարունակի Միլանի «Ինտերում»:
38-ամյա հարձակվողի գործակալ Մինո Ռայոլան Իբրահիմովիչի ծառայություններն առաջարկել է «Ինտերի» ղեկավարությանը:
Իտալական ակումբն այժմ քննարկում է Իբրահիմովիչի հնարավոր տեղափոխությունը:
Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողը 2006-2009 թվականներին հանդես է եկել «Ինտերում»՝ դառնալով Իտալիայի եռակի չեմպիոն:
Իբրահիմովիչն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 29 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում