18:14  +04,  21 հոկտեմբերի, 2019

Մաքգրեգորը կժամանի Մոսկվա

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հոկտեմբերի 24-ին մամլո ասուլիս կտա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում:

Ասուլիսի ընթացքում Մաքգրեգորը կհայտարարի, թե ինչ ծրագրեր է ցանկանում իրականացնել Ռուսաստանում, նաև կհայտարարի իր հաջորդ մենամարտի ժամկետը:

ТАСС լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Մաքգրեգորը Մոսկվայում ևս 1 անգամ ռևանշ մենամարտ անցկացնելու առաջարկ կանի Խաբիբ Նուրմագոմեդովին:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորն իր վերջին մենամարտն անցկացրել է նախորդ տարվա հոկտեմբերին: Իռլանդացի մարզիկը պարտություն էր կրել ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: