17:06  ,  21 հոկտեմբերի, 2019

Լուիս. Իմ և Լեմպարդի տեսակետները շատ հարցերում էին տարբերվում

Լոնդոնի «Արսենալի» բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսիից» հեռանալու դրդապատճառի մասին:

32-ամյա պաշտպանը նշել է, որ լոնդոնյան ակումբից հեռացել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի հետ հակասությունների պատճառով:

«Իմ և Լեմպարդի տեսակետները շատ հարցերում էին տարբերվում: Մենք անկեղծ զրույց ունեցանք, և ես որոշեցի հեռանալ «Չելսիից»:

Ընտրել եմ «Արսենալը», քանի որ այն մեծագույն ակումբ է: Ճիշտ է, վերջին տարիներին «Արսենալը» գավաթներ չի նվաճել, սակայն ես այստեղ մեծ հեռանկար եմ տեսնում»,- Լուիսի խոսքը փոխանցում է The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ Դավիդ Լուիսը «Չելսիում» հանդես է եկել 2011-2014 և 2016-2019 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում