Աշխարհի երրորդ ռակետ, 38-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հոկտեմբերի 21-ին կանցկացնի 1500-րդ հանդիպումը կարիերայում։
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթողը կմասնակցի Շվեյցարիայի Բազել քաղաքի մրցաշարին։ Առաջին շրջանում նրա մրցակիցը կլինի Գերմանիայի ներկայացուցիչ Պետեր Գոյովչիկը։
Ֆեդերերը Բազելի մրցաշարում կփորձի պաշտպանել անցած տարի նվաճած տիտղոսը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում