15:40  ,  21 հոկտեմբերի, 2019

Նաինգոլանը տպավորիչ գոլը նվիրել է քաղցկեղով հիվանդ կնոջը (ֆոտո)

«Կալյարիի» 31-ամյա բելգիացի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանն առաջին գոլն այս մրցաշրջանում նվիրել է կնոջը, որի մոտ այս ամռանն ախտորոշվել է քաղցկեղային հիվանդություն եւ բուժվում է Սարդինիայում, հաղորդում է gazetta.it-ը։

Նաինգոլանը տպավորիչ գոլի հեղինակ է դարձել ՍՊԱԼ-ի դեմ Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղում, «Կալյարին» հաղթել է 2։0 հաշվով։

Նաինգոլանն այս ամռանն է Միլանի «Ինտերից» վարձակալությամբ տեղափոխվել «Կալյարի» հանուն կնոջը։ Նրա կինը Սարդինիայից է եւ այժմ բուժման ընթացքում կարող է լինել ընտանիքի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում