14:46  ,  21 հոկտեմբերի, 2019

Դորտմունդի «Բորուսիան» 100 հազար եվրոյով տուգանել է Ջեյդոն Սանչոյին

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն տուգանվել է 100 հազար եվրոյով Անգլիայի հավաքականից գերմանական ակումբ նախատեսվածից ուշ վերադառնալու համար, հաղորդում է Bild-ը։

«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը եւս պատժել էր Սանչոյին՝ չհայտավորելով նրան Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի խաղին։ Դորտմունդյան թիմը հաղթել էր 1։0 հաշվով։

19-ամյա անգլիացի ֆուտբոլիստը ակումբի ղեկավարությանը չի ներկայացրել ուշացման հարգելի պատճառ, ինչի հետեւանքով էլ տուգանվել է։

Հոկտեմբերի 23-ին «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում կհյուրընկալվի Միլանի «Ինտերին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում