14:09  ,  21 հոկտեմբերի, 2019

Դարպասապահը 89-րդ րոպեին գոլ է խփել 27 մետրից՝ թիմին օգնելով հաղթել

Ֆուտբոլի Նորվեգիայի երկրորդ լիգայի առաջնությունում «Ուլենսակերը» 2։1 հաշվով հաղթել է «Սկեյդին»։

Հանդիպման հերոս է դարձել «Ուլենսակերի» դարպասապահ Ստեֆան Հագերուպը, որը 89-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել մոտ 27 մետրից իրացրած տուգանային հարվածից հետո՝ հաշիվը դարձնելով 1։1։ Ավելացված ժամանակում «Ուլենսակերը» խփել է նաեւ հաղթական գոլը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում