13:44  ,  21 հոկտեմբերի, 2019

Ֆանատների զանգվածային բախում հազարից ավելի ոստիկանների ներկայությամբ

Ֆուտբոլի Մեքսիկայի առաջնության «Աթլետիկո Սան Լուիս» - «Կերետարո» հանդիպումը մնացել է անավարտ ֆանատների զանգվածային բախման հետեւանքով։

Հանդիպման ընթացքում տրիբունաներում գրանցվել են բազմաթիվ բախումներ, թեեւ հանդիպմանը հերթապահել է հազարից ավելի ոստիկան, հաղորդում է Fox News-ը։

Ֆանատները անվտանգության աշխատակիցների հետ բախումներում օգտագործել են ձողեր, կոտրած շշեր, աղբամաններ։ Մրցավարը խաղը դադարեցրել է 85-րդ րոպեին  «Կերետարոյի» օգտին 2։0 հաշվի ժամանակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս