13:14  ,  21 հոկտեմբերի, 2019

38-ամյա Ֆեդերերի մարզական երկարակեցության գաղտնիքը

Աշխարհի երրորդ ռակետ, 38-ամյա շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմել է իր մարզական երկարակեցության գլխավոր գաղտնիքի մասին։

«Մեծ սպորտում վերականգնողական գործընթացը միշտ մեծ գաղտնիք է։ Յուրաքանչյուրը ձգտում է գտնել իրեն առավելագույն օգուտ տվող մի բան։

Ես փորձում էի յոգա, երբ մեջքի ցավեր ունեի։ Բայց շատ ճանապարհոդելիս յոգան այնքան էլ հարմար չէ, քանի որ հանգստություն է պահանջում։

Ես գիտեմ բազմաթիվ կարեւոր վարժություններ, որոնք մարմինը պահում են լավ վիճակում։ Ամենակարեւորներն անում եմ առավոտյան, արթնանալուց անմիջապես հետո։ Պետք է լավ նախավարժանք անել, վստահ լինել, որ լավ քնել եւ հանգստացել ես, հետո նախաճաշել։

Իմ մարզական երկարակեցության գաղտնիքը ֆիթնեսի մարզիչս է՝ Պիեր Պագանինին, որին ճանաչում եմ 14 տարեկանից։ Մենք աշխատում ենք արդեն 25 տարի։ Նա լավ գիտի՝ ինչ է պետք ինձ։ Նրա հետ ես ոչ մի թեստի կարիք չունեմ։ Առանց դրա էլ Պագանինին գիտի՝ ինչ վարժություն է ինձ անհրաժեշտ ամեն իրավիճակում»,- Ֆեդերերի խոսքը մեջբերում է Credit Suisse-ը։

Ֆեդերերը 2020-ին կարիերան ավարտելու մտադրություն չունի եւ ցանկանում է մասնակցել 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում