12:43  ,  21 հոկտեմբերի, 2019

Ռոյ Քինի հորդորը՝ «Մանչեսթեր Յունայթեդին»․ Պարզապես, գնացեք եւ վերցրեք Հարի Քեյնին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը մանչեսթերյան թիմին հորդորել է ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնին, եթե ցանկանում են լուծել հարձակման հետ կապված խնդիրները։

«Պարզապես, գնացեք եւ վերցրեք Քեյնին «Տոտենհեմից»։ Հասարակ բան է, գնացեք եւ վերցրեք նրան, քանի դեռ «Տոտենհեմը» վատ վիճակում է։ Նա առնվազն 20 գոլ կխփի մեկ մրցաշրջանում։ Մտածելու ի՞նչ կա»,- ասել է Ռոյ Քինը SkySports-ի եթերում։

Քեյնը այս մրցաշրջանում արդեն 13 գոլ է խփել բոլոր մրցաշարերում անցկացրած 15 հանդիպումներում։

Անգլիայի ընթացիկ առաջնության 9 խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» խփել է 10 գոլ, վաստակել է 10 միավոր եւ 13-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում