12:12  ,  21 հոկտեմբերի, 2019

Պետեր Շմեյխել․ VAR-ը կործանում է մեր խաղը

Անգլիական «Մանչեսթեր Յունայեթեդի» եւ Դանիայի հավաքականի նախկին դարպասապահ, լեգենդար Պետեր Շմեյխելը Անգլիայի առաջնության 9-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումից հետո քննադատել է VAR համակարգը ֆուտբոլում։

«VAR-ը կործանում է մեր խաղը։ Դադարեցրեք այս խելահեղությունը անմիջապես։ Այս խիստ  արձագանքս կապված չէ այսօրվա որոշումների հետ։ Հիմա ամեն որոշում կասկածի տակ է դրվում»,- գրել է Շմեյխելը Թվիթերում։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ Մանչեսթերյան թիմի գոլի դրվագում VAR-ը չարձանագրեց խախտում, թեեւ «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խաղից հետո հայտարարեց, որ խախտումն ակնհայտ էր։

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի գոլի դրվագում VAR-ն արձանագրեց ձեռքով խաղ Մանեի կողմից եւ գոլը չգրանցվեց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում