10:22  ,  21 հոկտեմբերի, 2019

Գվարդիոլա․ Մենք դեռ պատրաստ չենք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, թե ինչու դեռ չեն կարող նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։

«Մարդիկ շատ են խոսում Չեմպիոնների լիգայի մասին, բայց մենք դեռ պատրաստ չենք նվաճել այդ տիտղոսը։ Մենք շատ ենք գոլային պահեր ստեղծում, բայց չենք կարողանում դրանք իրացնել։ Սակայն մենք կատարելագործվում ենք։ Նախորդ երկու մրցաշրջաններում շատ գոլեր ենք խփել, բայց պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է The Guardian-ը։

Չեմպիոնների լիգայի նախորդ երկու մրցաշրջաններում «Մանչեսթեր Սիթին» չի հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը։

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հոկտեմբերի 22-ին կընդունի իտալական «Ատալանտային»։

Առաջին երկու տուրերում «Մանչեսթեր Սիթին» 3։0 հաշվով հաղթել է Դոնեցկի «Շախտյորին», 2։0 հաշվով՝ Զագրեբի «Դինամոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում