09:49  +04,  21 հոկտեմբերի, 2019

Սուլշեր․ «Լիվերպուլի» հետ ոչ ոքին քայլ է ճիշտ ուղղությամբ

«Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է ոչ ոքի արդյունքը (1։1) «Լիվերպուլի» հետ Անգլիայի առաջնության 9-րդ տուրում։

«Բաց թողեցինք հաղթելու հնարավորությունը, բայց «Լիվերպուլի» հետ ոչ ոքին քայլ է ճիշտ ուղղությամբ։  Մարզիչի համար շատ հաճելի է տեսնել, որ ֆուտբոլիստներն անմնացորդ են պայքարում խաղադաշտում, բայց հանդիպման վերջնամասում ֆիզիկապես եւ հոգեբանորեն հոգնել էինք։

Ես կարծում եմ, որ մրցավարն արժանի է դրվատանքի խոսքերի։ Մենք հազվադեպ ենք գովում մրցավարներին, բայց Ռեշֆորդի գոլի դրվագում կանոնների խախտում չկար»,- Սուլշերի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Լիվերպուլը» 25 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ ունենալով 6 միավորի առավելություն։ «Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով 13-րդն է։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ