09:08  ,  21 հոկտեմբերի, 2019

Մոուրինյոյի օդային համբույրը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին (ֆոտո)

Անգլիայի առաջնության 9-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը (1։1) «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում Sky Sports-ի ստուդիայից մեկնաբանել է նաեւ մանչեսթերյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։

Պորտուգալացի մասնագետը օդային համբույր է հղել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին, որոնք շրջվել են իրեն լուսանկարելու եւ ողջունելու համար։

Հիշեցնենք, որ 2018թ․ դեկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնանկ արեց Մոուրինոյին, որն առայժմ չունի մարզչական աշխատանք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում