22:30  ,  20 հոկտեմբերի, 2019

Էնդի Մարեյը 2017-ից հետո առաջին անգամ նվաճեց տիտղոս

Բրիտանացի Էնդի Մարեյի հաղթանակով ավարտվեց Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացված ATP շարքի մրցաշարը։ Եզրափակիչում Մարեյը 3:6, 6:4, 6:4 հաշվով հաղթանակ տարավ մրցաշարի չորրորդ ռակետ, շվեյցարացի Սթեն Վավրինկայի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 2 ժամ 27 րոպե։

32-ամյա Մարեյը նվաճել է 46-րդ տիտղոսը մենախաղում։ Նախորդ անգամ նա հաղթողի կոչում նվաճել էր 2017թ․ մարտին Դուբայի մրցաշարում։ 9 ամիս առաջ Մարեյը մտադիր էր ավարտել կարիերան ազդրի կրկնվող վնասվածքի պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով