19:18  +04,  20 հոկտեմբերի, 2019

«Ուրարտուն» 10 ֆուտբոլիստներով հաղթեց «Փյունիկին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց «Ուրարտուին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։ Հյուրերն արդեն 20-րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստներով, սակայն դրանից հետո էլ կարողացան գոլ խփել՝ 2։0։ Վերջնամասում «Փյունիկը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն փրկվել պարտությունից չկարողացավ։

«Փյունիկը» 13 միավորով 7-րդն է, «Ուրարտուն» ունի 12 միավոր եւ 8-րդն է։

Հայաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Փյունիկ» - «Ուրարտու»՝ 1։2

Արտակ Եդիգարյան, 81 - Խուան Ազոկար, 6,  Եվգեն Բուդնիկ, 25

Հեռացում՝ Անդրանիկ Ոսկանյան («Ուրարտու»), 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ