10:06  ,  31 օգոստոսի, 2012

Էտո՝Օ-ի ֆանտաստիկ գոլը

Եվրոպայի լիգայի որակավորման չորրորդ փուլի պատասխան խաղում Մախաչկալայի «Անժին» հյուրընկալվելիս հինգ անպատասխան գնդակ ուղարկեց հոլանդական «Ազ Ալկմարի» դարպասը՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով խմբային փուլի ուղեգիր։

Մախաչկալայի թիմի առավելությունը 45-րդ րոպեին կրկնապատկեց կամերունցի ռմբարկու Սամուել Էտո՝Օ-ն, ով աչքի ընկավ անհատական բարձր վարպետությամբ՝ խփելով գեղեցիկ գնդակ։

«Անժիի» կազմում մեկական անգամ աչքի ընկան նաեւ Մուբարակ Բուսուֆան, Լասինա Տրաորեն, Մեհդի Կարսելա-Գոնսալեսն ու Շամիլ Լիխիյալովը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով