17:38  ,  20 հոկտեմբերի, 2019

Դանի Սեբալյոսը ցանկանում է մնալ «Արսենալում»

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը ցանկանում է մնալ անգլիական ակումբում, հաղորդում է Daily Mail-ը։ 23-ամյա իսպանացի ֆուտբոլիստը վարձակալությամ է խաղում «Արսենալում»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Ռեալի» հետ։

Սեբալյոսը բանակցել է Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ՝ քննարկելով տրանսֆերի գինը։ Վարձակալության գործող պայմանագրով մրցաշրջանի ավարտից հետո Սեբալյոսը պետք է վերադառնա իսպանական ակումբ։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Սեբալյոսը մասնակցել է 8 հանդիպման, Եվրոպայի լիգայում մասնակցել է 2 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում