16:24  ,  20 հոկտեմբերի, 2019

«Ինտերը» հաղթեց եւ 1 միավոր է հետ առաջատար «Յուվենտուսից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Սասուոլոյին» եւ առավելության հասավ արգենտինացի Լաուտարո Մարտինեսի ու բելգիացի Ռոմելու Լուկակուի դուբլերի շնորհիվ՝ 4։3։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը երկրորդ տեղում է։ «Ինտերը» 1 միավոր է հետ առաջատար Թուրինի «Յուվենտուսից»։ «Սասուոլոն» 16-րդն է՝ 6 միավոր։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Սասուոլո» - «Ինտեր»՝ 3։4 (տեսանյութ)

Դոմենիկո Բեռարդի, 16, Ֆիլիպ Ջուրիչիչ, 74, Ժերեմի Բոգա, 81 - Լաուտարո Մարտինես, 2, 71, 11մ, Ռոմելու Լուկակու, 38, 45, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս