14:31  +04,  20 հոկտեմբերի, 2019

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, 34-ամյա Մոհամեդ բին Սալման ալ Սաուդը վճռական է տրամադրված ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ամերիկացիներ Գլեյզերների ընտանիքից։

Թագաժառանգն արդեն բանակցել է Գլեյզերների հետ՝ առաջարկելով 3,48 միլիարդ եվրո, սակայն առաջարկը չի ընդունվել։ Մոհամեդ բին Սալմանը մտադիր է ավելի գրավիչ առաջարկ անել, հաղորդում է mirror.co.uk-ը։

2005 թվականից «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Գլեյզերները Նյու Յորքի ֆոնդային բորսայում տեղադրել են ակումբի բաժնետոմսերի 13 տոկոսը՝ 314 միլիոն եվրոյով։ Այս հանգամանքը կարող է ազդել հնարավոր վաճառքի վրա։

Անգլիայի ընթացիկ առաջնության 8 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով 14-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ