11:23  ,  20 հոկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» (24 միավոր) հոկտեմբերի 20-ին կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին» (9 միավոր)։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին։ «Լիվերպուլի» հաղթանակն ունի 1․70 գործակից։

«Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 4․75 գործակցով, ոչ ոքին՝ 3․75։

Անգլիայի անցած առաջնության առաջին շրջանում «Լիվերպուլը» տանը «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել է 3։1 հաշվով, երկրորդ շրջանում գրանցվել է ոչ ոքի՝ 0։0։

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 19։30 (Երեւանի ժամանակ)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում