23:52  ,  19 հոկտեմբերի, 2019

Սուարեսը՝ «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկուների քառյակում

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լա Լիգայի 9-րդ տուրում արտագնա խաղում մրցել է «Էյբարի» հետ: 

Կատալոնական թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը «Էյբարի» հետ խաղում 184-րդ գոլն է խփել «Բարսելոնայի» կազմում: Այդ ցուցանիշով Սուարեսը հավասարվել է ակումբի նախկին հարձակվող Ժոզեպ Սամիտերին և այժմ «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկուների քառյակում է:

«Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկուն 32-ամյա հարձակվող Լիոնել Մեսին է՝ 605 գոլով: Երկրորդ տեղում Սեզար Ռոդրիգեսն է (232 գոլ), իսկ երրորդ տեղում՝ Լադիսլաո Կուբալան (194 գոլ):

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հաղթանակ տարավ «Էյբարի» նկատմամբ 3:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում