22:30  ,  19 հոկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Սիթին» ու Դորտմունդի «Բորուսիան» հաղթանակներ տարան (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Քրիսթալ Փելասին»: 

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի և իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվայի գոլերի շնորհիվ հաղթանակ տարավ 2:0 հաշվով և 19 միավորով կշարունակի զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը:

Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ:

Լուսիեն Ֆավրի գլխավորած թիմից աչքի ընկավ գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը:

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2 (տեսանյութ)

Գաբրիել Ժեզուս, 39, Դավիդ Սիլվա, 41

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Բորուսիա Մյունխենգլադբախ»՝ 1:0 (տեսանյութ)

Մարկո Ռոյս, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով