Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Նապոլին» տնային խաղում մրցում էր «Վերոնայի» հետ: Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթանակի հասավ 2:0 հաշվով:
«Նապոլիի» կազմից դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը:
«Նապոլին» այժմ 16 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Վերոնան» 9 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը:
Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր
«Նապոլի» - «Վերոնա»՝ 2:0
Արկադիուշ Միլիկ, 37, 67
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում