21:54  ,  19 հոկտեմբերի, 2019

«Նապոլին» խնդիրներ չունեցավ «Վերոնայի» հետ խաղում

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Նապոլին» տնային խաղում մրցում էր «Վերոնայի» հետ: Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթանակի հասավ 2:0 հաշվով:

«Նապոլիի» կազմից դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը:

«Նապոլին» այժմ 16 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Վերոնան» 9 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը:

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Նապոլի» - «Վերոնա»՝ 2:0

Արկադիուշ Միլիկ, 37, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով