21:10  ,  19 հոկտեմբերի, 2019

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստն՝ ըստ Արսեն Վենգերի

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, թե ում է համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

«Կարծում եմ, որ այժմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման ամենաարժանի թեկնածուն Սադիո Մանեն է: Նա հրաշալի մրցաշրջան է անցկացրել և արժանի է լավագույնի կոչմանը»,- The Sun-ի հաղորդմամբ՝ ասել է Վենգերը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով 2019 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը կատալոնական «Բարսելոնայի» ու Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում